Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգն ընդդեմ կորոնավիրուսի. Հայաստանի փոքրիկ երգիչների նոր հոլովակը

Երգն ընդդեմ կորոնավիրուսի. Հայաստանի փոքրիկ երգիչների նոր հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոքրիկ երգիչները կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա» երգով, որի հոլովակն արդեն հասանելի է երգչախմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրառում է զետեղվել, որում ասվում է, որ երգչախմբերի փորձերն արգելված լինելու պատճառով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մտահաղացել է ձայնագրել «Պենտատոնիքս» խմբի հայտնի «Սինգ» երգը անհատապես՝ հետագայում մեկտեղելով հնչյունային սարքավորումների միջոցով:

«Երգի բառերը փոխել են և այն վերանվանել «Երգի՛ր և COVID-ը կհեռանա»՝ երգով միանալով COVID-ի դեմ պայքարին: Երգը տեսագրվել և մոնտաժվել է երեխաների կողմից»,- նշվում է հաղորդագրությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]