Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Կլոր սեղան հիմնադրամի բարեգործական արշավը՝ տարեցներին և կարիքավորներին օգնելու համար

Կլոր սեղան հիմնադրամի բարեգործական արշավը՝ տարեցներին և կարիքավորներին 
օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է համավարակի օրերին սկսած օժանդակության ծրագրերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը․

«Sms արշավին միանալու համար կարող եք ուղարկել coronavirus բառը 6428 համարին՝ բոլոր օպերատորներից: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև կայքում և բանկային փոխանցման միջոցով:

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը մեկնարկել է բարեգործական արշավ՝ մարզերում բնակվող և համավարակի օրերին առավելագույնը տուժած տարեցներին ու կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: Հիմնադրամի օգնությամբ մարզերում գործում են սոցիալական կենտրոններ, որոնք ստեղծվել են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից: Կենտրոններն արդեն օգնություն են տրամադրել 700-ից ավելի ընտանիքի և մոտ 60 դպրոցականի:

«Մենք ցանկանում ենք շարունակական դարձնել հիմնադրամի աջակցությունը և չընդհատել օգնության տրամադրումը»,- նշած է Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ցանկացողները կարող են միանալ արշավին՝ ուղարկելով coronavirus բառը 6428 կարճ հեռախոսահամարին՝ բոլոր բջջային օպերատորներից: Նվիրատվություն կարելի է կատարել նաև հիմնադրամի կայքում՝ roundtable-act.am: Հիմնադրամի տարածած հոլովակում ներկայացված են բոլոր մանրամասները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ