Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջոցների հատկացումը միջուկային փորձարկումների համար

ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջոցների հատկացումը միջուկային 
փորձարկումների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները քննարկման են ներկայացրել օրինագիծ, որն արգելում Է բյուջետային միջոցների օգտագործումը երկրում նոր միջուկային փորձակումներ կատարելու համար: Այդ մասին հուլիսի 6-ին իր Twitter-ում հայտնել Է Նեւադայի նահանգից կոնգրեսական Դինա Թայթուսը, որն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականին Էներգետիկայի ոլորտում ծախսերի մասին օրինագիծը, որն առաջարկվել Է բյուջետային հատկացումների կոմիտեում, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չի տա միջոցներն օգտագործել «միջուկային փորձարկումներ կատարելու կամ ցանկացած հզորության միջուկային պայթյուններով փորձարկումներ նախապատրաստելու համար»:

Հուլիսի սկզբին օրինագիծը ներկայացրել Է Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարքին՝ ավելի քան տասը կուսակիցների հետ: Ինչպես մայիսի 22-ին հաղորդել Է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկում իրականացնելու հնարավորությունը: Թերթի տեղեկություններով՝ այս հարցը մայիսի 15-ին բարձրացվել Է ազգային անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչություններից ամերիակցի պաշտոնյաների հանդիպմանը: Փորձարկումներ կատարելու շուրջը համաձայնություն այդ ժամանակ ձեռք չի բերվել: Պաշտոնյաներից մեկը հրատարակությանը հայտարարել Է, որ քննարկումները շարունակվում են: Ավելի ուշ Defence News թերթը, վկայակոչեքով Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Դրյու Ուոլթերին, հայտնել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում իրականացնելու այն դեպքում, եթե լինի երկրի նախագահի ցուցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]