Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետությունը մտածում է արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմի մասին

Պետությունը մտածում է արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու 
իրավական ռեժիմի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը մտադիր է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մտածում է նաև արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն:

«Ես անձամբ տեսնում եմ դրա անհրաժեշտությունը: Վարչապետն էլ արդեն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարաձգվի: Սակայն մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին: Այսինքն, արտակարգ դրությունը եթե դադարի, ապա մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ այլ կարգավորումներ, նաև դրանից բխող պատասխանատվության միջոցները»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց՝ իրենք ևս հասկանում են, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել: Սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով, կունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր և աղետալի հետևանքներով»,-նշեց Թորոսյանը:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 125088 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք: 

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]