1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի  

Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի

 

 ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում հուլիսի 7-ի  դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակi մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3 849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 320 վարակակիր։

43 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]