1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ Է ստացել 1,3 մլն մարդ

Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ Է ստացել 1,3 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կյուսյու հարավ - արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել Է մինչեւ 1,28 միլիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Կյուսյուում անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը շարունակ: Այնտեղ որոշ շրջաններում վերջին օրը տեղացել Է ավելի քան 200 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի ընդգրկուն վարարումների եւ բնակելի տների ջրածածկման: Տարերքի հետեւանքներից ամենից շատ տուժել Է Կումամուտոյի պերֆեկտուրան:

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարությունը հուլիսի 7-ին կարգադրել Է 100 հազար մթերային հավաքանի ուղարկել Կյույսու տեղի բնակիչների օգնության համար: Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հետեւանքները հանգեցրել են 52 մարդու մահվան, 14-ը համարվում Է անհայտ կորած: Առանց լոույսի են մնում շուրջ 6 հազար տուն, ինչպես նաեւ 22 հիվանդանոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]