Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին քայլեր. Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Առաջին քայլեր. Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերել է «Հայոց 
ցեղասպանություն» եզրույթը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական կայքը վկայում է, որ նա խոսել է երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետևանքների մասին: Խոսնակը նշել է՝ թվում է, թե պատմության վերաբերյալ զրոյական պատկերացում կա, երբ նրանք պղծում են Մաթիաս Բոլդվինի և Ջոն Ուիթիերի ու Ուլիսես Ս. Գրանտի արձանը:

«Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը: 

Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ կարող ենք ականատես լինել, որ այս հայտարարության մեջ կան առաջին քայլերը ` Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: 

ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ 

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]