Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին

ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ոչ միայն Պարսից ծոցի ավազանի, այլեւ, կարելի է ասել, ողջ Միջին Արեւելքի խոշորագույն ‎ֆինանսատնտեսական կենտրոններից մեկն է: Կորոնավիրուսի համավարակը, թերեւս, առավելապես հարվածել է հենց այս երկրի տնտեսությանը, որտեղ հուլիսի 5-ի դրությամբ առկա է 50 հազար վարկակիր, 321 մահվան դեպք, իսկ 39 հազար 943-ն էլ առողջացել է: Ինչպես հայտնի է, աշխարհում առավելապես տուժող ոլոտներից է զբոսաշրջությունը: Հաշվի առնելով, որ ԱՄԷ-ն զբոսաշրջության կենտրոններից է, ինչը սովորաբար այդ երկրի համար ապահովել է զգալի եկամուտ, ապա հարվածը դրա տնտեսությանը բավական ուժգին է: 2019 թ. 3 մլն բնակչությամբ ԱՄԷ-ի եկամուտն այդ ոլորտից կազմել է 45 մլրդ դոլար, մինչդեռ տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոններից մեկի համարում ունեցող 80 մլն բնակչությամբ Թուրքիայի տարեկան եկամուտը լավագույն դեպքում կազմում է 39 մլրդ:

Բացի այդ, ԱՄԷ-ն, պայմանավորված համավարակով, ծանր վնասներ է կրել նաեւ ավիացիայի բնագավառում: Դուբայի միջազգային օդանավակայանը Եվրոպան ասիական երկրներին ու Ավստրալիային կապող կենսական նշանակության գլխավոր կամուրջն է, սակայն դեռեւս մարտի 23-ին, երբ առաջին վարակակիրներն արձանագրվեցին Սիրիայում ու Գազայի գոտում, Աբու Դաբին դադարեցրեց ուղեւորատար ինքնաթիռների թռիչքը: Ավելի ուշ՝ մայիսի 17-ին, ԱՄԷ-ն արդեն վերահաս տնտեսական ճգնաժամի պայմաններում կրճատեց ավիացիայի համակարգի 105 հազարանոց աշխատակազմի շուրջ 30 տոկոսը՝ 30 հազար աշխատողի»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]