Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի

Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թ․ ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» որոշման թիվ 14 հավելվածով հաստատված է ԵԱՏՄ մաքսային տարածք թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման եւ ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մասին դրույթը: Դրա 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (որոնց վերամշակման արդյունքն են ոսկերչական իրերը, վարպետների պատրաստած ոսկե եւ արծաթե իրերը, այլ իրերը եւ դրանց մասերը) նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում: Բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին արձանագրության (2014 թ. մայիսի 29-ի ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Եվ այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։

Այս իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տարածքից արտահանվող եւ Հայաստան ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառման մասին որոշման նախագիծ է մշակել: Եվ դա պայմանավորված է Հայաստանի կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]