Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ պարող մարդուկների գաղտնիքը

Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ պարող մարդուկների գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Որպես նվիրյալ խուզարկու` Հոլմսն ընտանիք չուներ` ի տարբերություն Վաթսոնի, որը մի կարճ ժամանակ ամուսնացավ ու հասցրեց այրիանալ, և Դոյլի, որ հնարում էր նրանց։ Նա համոզված ամուրի էր, և սերը որևէ կնոջ հանդեպ կարող էր շեղել թեմայից, սակայն ով իմանա իր իրական հույզերի մասին, քանի չի հանդիպել Նրան և նրանով բացահայտել իրեն, միակ կինը, ում հանդեպ քնքուշ զգացումներ էր տածում Հոլմսը, Իռեն Ադլերն է՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքի հերոսուհին, ում գայթակղելով՝ պիտի աներ իր հերթական բացահայտումը։

Խուզարկությունը թմրադեղի պես մի բան էր Հոլմսի համար, նա չէր կարող այն կիսել ինչ-որ այլ հետաքրքրությամբ, այդ պատճառով էլ դիմում էր կոկաինի օգնությանը, երբ պարապ էր մնում` Վաթսոնին գանգատվելով հանցագործության պակասից։ Եթե ուշադրություն դարձնենք, մեզ հայտնի այլ խուզարկուներ ևս ընտանիք չունեն, ինչպես Պուարոն, Մեգրեն, անգամ հեռուստասերիալի Կոլոմբոն, որ թեև հաճախ է հիշում կնոջը, սակայն հանդիսատեսը այդպես էլ չի տեսնում նրան ոչ միայն էկրանին, այլև Կոլոմբոյի հագուկապի, վարքի և սնվելու կերպում։ Սա ոչ միայն խուզարկուների` իրենց գործի նվիրյալության ապացույց է, այլև գրողի` թեմայից չշեղվելու և լարվածությունը չթուլացնելու խորամանկ քայլ, միաժամանակ` ընթերցողի երևակայությանը հագուրդ չտալու և նրա հետաքրքրությունը բռում պահելու հնարք, քանզի սերը չամիչի պես քաղցր է, որի պակասը անընդհատ է զգացվում, և ընթերցողը ամեն առիթի ներքուստ սպասում է այդ անակնկալին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]