Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Օրվա զարկերակ

Օրվա զարկերակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1923 թ. – Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)` Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվեց Ստեփանակերտ:

2003 թ. – ստեղծվեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:

1990 թ.- ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ ունեցան Հռոմում:

1930 թ. – մահացավ Արթուր Կոնան Դոյլը՝ շոտլանդացի գրող, հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ (ծն. 1859 թ.):

1940 թ. – ծնվեց Ռինգո Սթարը՝ անգլիացի երաժիշտ, Beatles խմբի անդամներից:

1956 թ. – մահացավ Գոթֆրիդ Բենը՝ գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ՝ զինվորական բժիշկ (ծն. 1886 թ.):

1887 թ. – ծնվեց Մարկ Շագալը՝ ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ :

1927 թ. – ծնվեց  Հրաչ Բարթիկյանը՝ պատմաբան, բյուզանդագետ, հայագետ:

 

Հետաքրքիր է իմանալ դելֆինների մասին

 

Դելֆինները, որպես կանոն, չեն ապրում միայնության մեջ: Նրանք ունեն բարդ սոցիալական կառուցվածք, էմոցիաների լայն դիապազոն և հումորի զգացում:

Գոյություն ունեն ծովային 32 և գետի 4 տեսակի դելֆիններ:

Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույներ դելֆիններին անվանում էին Սուրբ ձկներ:

Հայտնի փիլիսոփաներ Հերոդոտը, Էլիանը, Արիստոտելը և այլոք նկարագրել են դելֆիններին որպես ընկերասեր, կարեկից և բարոյական:

Դելֆիններն օգտագործում են ատամները սնունդ հափշտակելու, այլ ոչ թե ուտելիքը ծամելու նպատակով: Նրանք չունեն ծնոտային մկաններ, որպեսզի ծամեն:

Էգ դելֆինը կարող է օգնություն ցուցաբերել մեկ այլ դելֆինի ծննդաբերության ժամանակ: Այդ ընթացքում դելֆինները, իրար մոտ գտնվելով, պաշտպանում են ծննդաբերող  դելֆինին:

120 կգ կշռող դելֆինն օրական ուտում է մոտ 33 կգ ձուկ, ինչը հավասար է մարդու սննդին՝ 15-22 կգ սթեյք 1 օրում: Սակայն, ի տարբերություն մարդկանց,  դելֆինները չեն ճարպակալում:

Դելֆինները կարող են օգտագործել Երկրի մագնիսական դաշտը, որպեսզի  հարթեն իրենց ճանապարհը, այդ իսկ պատճառով գիտնականները  ենթադրում են, որ որոշ ափեր, որտեղ կան դելֆիններ, ունեն անկանոն մագնիսական դաշտ:

Լինում են դեպքեր, երբ դելֆիններն սպանում են շնաձկներին:

Հետազոտողները ենթադրում են, որ դելֆինները կարող են  օգտագործել իրենց երաժշտական տվյալները ոչ միայն էխոլոկացիայի համար, այլ նաև որպեսզի խլացնեն կամ կաթվածահար անեն զոհին որսի ժամանակ:

Դելֆինների լողալու արագությունը կազմում է 5-12 կմ/ժ: Արագությունը կախված է  դելֆինի տեսակից: Կան դելֆիններ, որոնց արագությունը կարող  է հասնելմինչև 32 կմ/ժ-ի:

Դելֆինները մեզ նման են ֆիզիոլոգիապես: Ունեն քառախորշ սիրտ, ուղեղը գրեթե նույնն է:

Բաց վերք ունենալու և կեղտոտ ջրում լողալու դեպքում նրանք վարակ ձեռք չեն բերի: Իրականում նրանց ոչ մի վարակ չի դիպչում: Դելֆինների և մեր իմունային համակարգերը նման են միմյանց, բայց կարողանում են իրենց հեռու պահել այդ վարակներից: Լուրջ վնասվածքների դեպքում էլ ցավին դիմանում են. համարվում է, որ  նրանց օրգանիզմում արտադրվում է հատուկ ցավազրկող:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ