Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավի կենտրոնական համայնքներում

Հարավի կենտրոնական համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջին հանդիպումը կայացավ Իշխանաձորի համայնքապետարանում, որտեղ գործում է նաև հացահատիկի բերքահավաքը ժամանակին ու անկորուստ կատարելու և հակահրդեհային օպերատիվ շտաբը։ Համայնքի հացահատիկի ցանքատարածքներում, որոնք հիմնականում գտնվում են Թովմասարի բարձրավանդակում, կատարվել էր 990 հա ցանքս՝ 40 հա ցորեն և 950 հա գարի։ Այստեղ հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է։ Համեմատած անցած տարիների հետ՝ բերքատվությունը ցածր էր։ Համայնքի ղեկավար Արսեն Թելունցի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք, այդ թվում նաև՝ բերքահավաքի հետ կապված հարցեր։ 40 հա ցորենի հնձից ստացվել է ընդամենը 20 տ հացահատիկ՝ 5ց/հա բերքատվությամբ։ 165 հա գարու արտ չի հնձվել, իսկ մնացած 785 հա-ից ստացվել է 435 տ գարի՝ 5,5 ց/հա բերքատվությամբ։ Ընդհանրապես՝ Թովմասարի հատվածում հացահատիկի բերքատվությունն այս տարի ցածր էր, ինչը պատճառ դարձավ՝ քննարկելու հետագայում այլ մշակաբույսեր ևս ցանելու հնարավորության հարցը, որի համար, իհարկե, պետք է լուծել ոռոգման խնդիրը։

Համայնքում առավել կարևորվում է այգեգործությունը, և տարիների ընթացքում հիմնվել են նռան, արքայանարնջի, ձիթենու և այլ պտղատու ծառերի այգիներ։ Իշխանաձորում է գործում ՙՄասիս տաբակ՚ ընկերության հիմնած ծխախոտի արտադրության տեղամասը՝ չորանոցներով, մթերման կայանով, ցանքատարածքներով»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]