Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեկ հայ՝ մեկ ոսկի

Մեկ հայ՝ մեկ ոսկի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1915 թվական…: Թուրքական կառավարությունը կազմակերպեց հայերի զանգվածային տեղահանումը: ՙՇուտով Ուրֆան դարձավ հյուսիսից տարագրված հայերի վերջին հանգրվաներից մեկը դեպի սիրիական անապատներ տանող ճանապարհին՚,- գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին: Եփփեն դառնում է քրիստոնյա հայերի տառապանքների ականատեսը, տեսնում պատառոտված հագուստներով, ՙվիրավոր ու ուռած ոտքերով՚, քաղցած մի ողջ ժողովրդի: Կարրենը դիմում է իշխանություններին՝ գոնե մեկ օրով հետաձգելու աքսորականների մեկնումը: Համառ ջանքերի շնորհիվ նրան հաջողվում է սնունդ բաժանել հայերին, վիրակապել նրանց վերքերը, լվանալ հագուստները, որպեսզի գոնե մի քիչ ՙհանգստանան՚՝ հաջորդ օրը ճանապարհը շարունակելու համար: Ամեն օր հայերի քարավանը անվերջանալի էր թվում Կարրեն Եփփեին, եւ նա առանց հանգստի շրջում էր կիսամեռ քրիստոնյաների ՙանապատով՚՝ սնունդ ու ջուր մատակարարելով:

Երբ Ուրֆայում տապալվեց հայերի ինքնապաշտպանությունը, Եփփեն հայ տղամարդկանց, կանանց ու որբերին թաքցրեց որբանոցում ու իր տանը, սակայն խուզարկությունները հանգիստ չէին տալիս նրան: Թուրքական զորքերը գտնում էին պատսպարվածներին… Ահասարսուռ, տառապալից ամիսները հյուծեցին մեծ մարդասերինին, եւ նա ստիպված վերադարձավ հայրենի քաղաք՝ բուժում ստանալու:

…Ցեղասպանությունից փրկված հայերն օգնության կարիք ունեին, իսկ Եփփեն կազդուրվել էր: 1920 թ. նա մեկնեց Հալեպ՝ հազարավոր հայ կանանց ու երեխաներին իսլամացումից փրկելու համար: Վարժարան, գյուղեր, որբանոց, դպրոցներ, այգիներ՝ դանիացի հայրենասերը ստեղծել է այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնցով փրված հայերը կկարողանային շարունակել ապրել: Իր հիմադրած Թինա գյուղում կազմակերպեց հավաքական հարսանիք, որն անվանվել է ՙՀարսանիք անապատին մէջ… »: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]