Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար կանցկացվի

Շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար 
կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Երևանի ժամով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ::

Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար:

Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մասնակցել ցանկացողները պետք է, նախևառաջ, մրցաշարի անցկացման հարթակում (https://lichess.org/) նամակ գրեն համակարգողին՝ https://lichess.org/@/muran29 ուղարկելով ՖԻԴԵ-ի անձնական համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում տրամադրել անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ, երկիր)։ Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաև հայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]