Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երազարտ» ամառային երաժշտական դասընթացներն այս տարի կանցկացվեն առցանց ձևաչափով

«Երազարտ» ամառային երաժշտական դասընթացներն այս տարի կանցկացվեն առցանց 
ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցի դասընթացներն այս տարի կանցկացվեն հուլիսի 6-14-ը՝ առցանց ձևաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մասնակից պատանի երաժիշտների հետ վարպետության դասեր կանցկացնեն ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այլև հրավիրյալ մենակատարներ ու «Երազարտ»-ի սաներ տարբեր երկրներից։

Դասընթացները կվարեն Իտալիայից Պաոլո Ռիզուտոն (գալարափող, ՀԱՖՆ) և Մերի Խոջայանը (ջութակ, «Երազարտ»-ի սան, Հոլանդիա), Իսպանիայից Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), ԱՄՆ-ից Վարդան Գասպարյանը (թավջութակ, «Երազարտ»-ի սան, Քոլբերն քոլեջ), Սիլվի Զաքարյանը (մարիմբա, Լոնջիի դպրոց, «Երազարտ»-ի խորհրդի անդամ) և Նառա Ավետիսյանը (դաշնամուր, «Երազարտ»-ի սան), Ռուսաստանից Կիրիլ Սոլդատովը (շեփոր, ՀԱՖՆ-ի մենակատար), Բելգիայից Հրայր Կարապետյանը (ջութակ, «Երազարտ»-ի սան), Հայաստանից Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։

Դասընթացներին կմասնակցեն Սայաթ-Նովայի անվան, Պ․ Ի․ Չայկովսկու անվան, Մոկացյանի անվան, Ալ․ Սպենդիարյանի անվան, Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները, Երևանի Կոմիտասի անվան պետական և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիաների ուսանողները։ Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:

«Մեզ համար շատ կարևոր է կրթել գալիք սերնդին՝ լավագույն մասնագետ-երաժիշտների փորձը և հմտությունները փոխանցելով նրանց։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի պատանիների համար դասեր կվարեն նաև «Երազարտ»-ի նախկին տարիների սաները, ովքեր արդեն մեծ հաջողությունների են հասել համաշխարհային բեմերում։ Մեր նպատակն է կրթել այնպիսի երաժիշտների, ովքեր, ի վերջո, իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ կհամալրեն հայաստանյան նվագախմբերը, կդառնան ճանաչված մենակատարներ»,-նշում է «Երազարտ»-ի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը։

Երաժշտական դպրոցը կեզրափակվի մասնակիցների առցանց համերգով, որը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 17։00։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]