1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ Է անցել Ռուսաստանից

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ Է անցել Ռուսաստանից
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել Է 24 248-ով եւ հասել 697 413-ի: Հուլիսի 6-ին այդ մասին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով գերատեսչությունը հավաստել Է նախօրյակին Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկրիրը վարակվածների թվով դուրս Է եկել աշխարհում երրորդ տեղն՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681 251 հայտնաբերված հիվանդ): Այդ ցուցանիշով Հնդականստանն այժմ զիջում Է սոսկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ երկրում COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում ավելացել Է 425-ով եւ հասել 19 693-ի: Հիվանդանոցներում բուժվում Է 253 287 հիվանդ, առողջացել Է 424 433-ը:

Ըստ որում, նշում Է գերատեսչությունը, երկրում մշտապես ա ճում Է նաեւ առողջացման ինդեքսը, որն առավոտյան կազմել Է 60,81 տոկոս, իսկ հուլիսի 1-ին՝ 59,51 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]