1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայում վերստին սահմանափակումներ են մտցրել եւ փակել լողափերը կորոնավիրուսի պատճառով

Իսպանիայում վերստին սահմանափակումներ են մտցրել եւ փակել լողափերը 
կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները ժողովրդի կողմից սիրված տասնյակ լողափեր են փակել COVID-19-ի տարածման երկյուղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները:

Մասնավորապես, Անդալուսիայում ավելի քան 50 լողափ Է փակվել, դրանցից գրեթե 30-ը՝ Մալագայում: Դրանցից շատերը, ինչպես սպասվում Է, աշխատանքը կվերսկսեն այս շաբաթ: Տեղի իշխանություններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ հանգստյան օրերին լողափերը լեփ-լեցուն դարձան, եւ մարդիկ այնտեղ չԷին պահպանում սոցիալական հեռավորությունը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին Իսպանիայի հյուսիսարեւմտյան Գալիսիա տարածաշրջանում վերականգնել են վերջերս չեղարկված առանձին սահմանափակումները:

Այսպես, ափամերձ շրջաններից մեկի բնակիչներին արգելվել Է մեկնել երկրի մյուս մասեր: Բացի այդ, այնտեղ սահմանվել Է դիմակների պարտադիր կրում եւ արգելվել 10-ից ավելի թվաքանակով մարդկանց հանդիպումները: Անհրաժեշտ Է, որ բարերն ու ռեստորանները 50 տոկոսով նվազեցնեն զբաղվածությունը: Հուլիսի 4-ին Կատալոնիայում նույնպես սահմանափակիչ միջոցառումներ են մտցվել:

Ավելի քան 200 հազար մարդ Սեգրիայի շրջանում ուղարկվել են կարանտինի, նրանց արգելվել Է ուրիշ քաղաքներ մեկնել: Նման միջոցառումները սահմանվում են երկրում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի աճի ֆոնին: Իսպանիայում համավարակի ժամանակ հայտնաբերել են վարակվելու շուրջ 300 հազար դեպք, ավելի քան 28 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]