1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ,  ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Ս-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, բնակարանի ննջասենյակի պահարանի վրա հայտնաբերվել է ռուսերեն լեզվով գրված գրառում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]