Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է հանրային տրանսպորտի անվտանգ 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով,խստացված ռեժիմով հերթական վերահսկողական աշխատանքներնէիրականացրել Երևան քաղաքիՆոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Թեև հանրային տրանսպորտի գործունեության համակարգում ակնհայտորեն նկատվում է  խախտումների  թվաքանակի նվազման դրական տեղաշարժ, այնուհանդերձ, հուլիսի 6-ին Նոր Նորք վարչական շրջանի մի շարք վայրերում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ դիտարկումների ընթացքումառավել հաճախ հանդիպող խախտումները և թերությունները։

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական արձանագրվող խախտումըեղել էախտահանիչ հեղուկիբացակայությունը, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում այսօրվա հիմնական խախտումը եղել է այն, որհայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Նշված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Զոուգահեռ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու նպատակով:

Արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների պահպանման նկատմաբ ՔՏՀԱ տեսչական մարմնիկողմից մշտադիտարկման գործընթացը  ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է  և կրելու է պարբերական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]