1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը

«Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով,  չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։

Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։

Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]