Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն սահմանի վրա խաղաղությունը վերականգնելու շուրջ կոնսուլտացիաները

Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն սահմանի վրա խաղաղությունը վերականգնելու շուրջ կոնսուլտացիաները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հաղորդել Էր, որ սահմանային հարցերի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալիի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են՝ որքան կարելի Է ավելի արագ ավարտել զորքերի հետքաշման գործընթացը կողմերի շփման գծում:

«Նրանք պայմանավորվել են, որ խաղաղության ու հանգստության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ Է որքան կարելի Է ավելի արագ ապահովել փաստական հսկողության եւ ապաԷսկալացման գծի երկայնքով զորքերի դուրսբերումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններից: Երկու կողմերը նաեւ պետք Է ապահովեն փուլային ապաԷսկալացումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններում:

Նրանք վերստին հաստատել են, որ երկու կողմերը պետք Է խստորեն հարգեն եւ պահպանեն փաստական հսկողության գիծը եւ միակողմանի ոչ մի գործողություն չպետք Է ձեռնարկեն ստատուս-քվոն փոխելու համար եւ աշխատեն միատեղ՝ ապագայում բոլոր միջադեպերից խուսափելու համար»,-ասվում Է Հնդկաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ՝ ամփոփելով հատուկ ներկայացուցիչների հեռախոսազրույցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]