Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրապետության ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Հանրապետության ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես‚  շինարարական աշխատանքներ են իրականացվում Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14 կմ‚ Տ-1-54, Մ-3 Սիփան-Սպիտակի լեռնանցք մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածներում։

Կապալառու կազմակերպությունները հիմնանորոգման շրջանակներում կկատարեն հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Կվերանորոգվեն նաև Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե երկու կամուրջները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]