Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի իշխանությունները ցավակցություններ են հայտնել Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ

Իտալիայի իշխանությունները ցավակցություններ են հայտնել Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան եւ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ցավակցություններ են հայտնել կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել Է հուլիսի լույս 6-ի գիշերը 91 տարեկան հասակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էնիո Մորիկոնեի ընդմիշտ հեռանալով մենք մնացինք առանց կարկառուն եւ փայլուն արվեստագետի: Լինելով նրրաբաճաշակ, բայց դրա հետ մեկտեղ հանրահռչակ երաժիշտ՝ նա խորը հետք Է թողել XX դարի վերջի երաժշտության պատմության մեջ: Ֆիլմերի համար իր հեղինակած երաժշտության շնորհիվ նա մեծ ավանդ Է ներդրել աշխարհում Իտալիայի հեղինակության տարածման եւ ամրապանդման գործում: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել վարպետի ընտանիքին»,- ասված Է հանրապետության նախագահի հայտարարության մեջ:

«Մենք միշտ անսահման երախտագիտությամբ կհիշենք վարպետ Էնիո Մորիկոնեի գեղարվեստական հանճարը»,- Twitter-ում գրել Է վարչապետ Կոնտեն: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին կյանքից Մորիկոնեի հեռանանլը համարել Է «տխրալի օր մշակույթի համար»:

«Մեզ լքում Է իտալացի մեծ վարպետներից մեկը: Նրբաճակաությամբ եւ վարպետությամբ օժտված երաժիշտը (…) Նա գիտեր՝ ինչպես իր մեղեդիներով հուզեր ամբողջ աշխարհը»,- նշված Է նրա հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]