Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

 Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից

 Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը փոխադարձաբար դուրս են բրել զորքերը սահմանի վիճելի տարածքներից, բայց դա վերաբերել Է, հավանաբար, Լադաքի Դաշնային Տարածքում սոսկ Գալվան գետի հովտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այս տեղեկատվությունը տարածել Է NDTV հեռուստաալիքը:

«Հնդկական եւ չինական զորքերի փոխադարձ դուրսբերումը կայացել Է, բայց, ամենայն հավանականությամբ, սահմանափակվել Է Գլվան գետի հովտով: Հնդկական եւ չինական զորքերի միջեւ բուֆերային գոտի Է ստեղծված»,- հավելել Է հեռուստաալիքի զրուցակիցը:

Զորքերի հեռացումը տեղի Է ունեցել հունիսի 30-ին այն կոնսուլտացիների ընթացքում ձեռք բերված համաձանությանը համապատասխան, որոնք վարել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ զորազմի հրամանատար Խարինդեր Սինգհը եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի Հարավային Սինցզյանի ռազմական օկրուգի հրամանատար գեներալ Լյու Լինը:

Դա երրորդ նման հանդիպումն Էր հունիսի 6-ից ի վեր: Լադաքում իրադրությունը սրվել Է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք վիրավորվեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ:

Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող Է զոհվե, 76-ը՝ վիրավորվել: Հնդկական կողմը նաեւ պնդում Է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել Է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ