Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

 ԱՀԿ-ն հետաքրքրվել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով

 ԱՀԿ-ն հետաքրքրվել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում Է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Մենք տեղյակ ենք, որ անցկացվում են ավիֆավիրի (կորոնավիրուսի դեմ պատրաստուկի) փորձարկումներ: Անցնում են դեղամիջոցի երկու կամ երեք թեստ, այնպես որ մենք սպասում ենք արդյունքներին: Սակայն, բացի դրանից, մենք նույնպես շահագրգռված ենք ռուսաստանյան պատվաստանյութով»,-ասել Է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արդեն հավանություն Է տվել COVID-19-ի բուժման համար երկու պատրաստուկի՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «ԽիմՌար» ընկերությունների խմբի արտադրության «Ավիֆավիր»-ին, ինչպես նաեւ «Արեպլիվիր»-ին, որի արտադրությամբ զբաղվում Է «Պրոմոմեդ» ընկերությունը:

Սվամինաթանը հիշեցրել Է, որ ԱՀԿ-ն ունի «Համերաշխության թեստերի» ծրագիր, որն ուղղված Է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի եւ պատրաստուկների վերաբերյալ տվյալների փոխանակմանը: Նա նաեւ հույս Է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել: Այժմ Ռուսաստանը «Համերաշխության թեստերին» չի մասնակցում: Գործակալության տվյալներով՝ ծրագրին չեն միացել նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Ֆրանսիան:

«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ