Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կատարել է Հյուսթոնի գործերից մեկը և անցել հաջորդ փուլ

Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կատարել է Հյուսթոնի գործերից 
մեկը և անցել հաջորդ փուլ

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանը, որն այժմ մասնակցում է «Ավստրալիայի ձայնը» նախագծին, հաղթանակ է տարել մրցույթի PlayOff փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մնջոյանը կատարել է Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing  երգը: Մաշան այն սկսել է հայերենով՝ զարմացնելով բազմաթիվ ունկնդիրների:

Նույն երգը կատարել է մրցույթի մասնակիցներից Էլայզան, սակայն մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվել է Մաշային՝ նրան հնարավորություն ընձեռելով հանդես գալ մրցույթի հաջորդ փուլում:

Մաշա Մնջոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ հրաշալի էր մայրենի լեզվով երգել բազմամշակութային երկրում՝ Ավստրալիայում: Նա ընդգծել է, որ իր համար անմոռանալի փորձ էր հանրահայտ ստեղծագործությունը ներկայացնել Էլայզայի հետ: Մնջոյանը շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին իրեն սատարելու համար:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself և Արետա Ֆրանկլինի Respect ստեղծագործությունները:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ