Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԲԴԽ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ

ԲԴԽ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։

Ուղերձում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 25 տարի առաջ Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Սահմանադրության ընդունումը, որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ և նշանակությամբ նաև պատմական փաստաթուղթ է: Աներկբա է, որ երկրի մայր օրենքը ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի և կայուն հիմք պետք է դառնա:

Համոզված եմ, որ հայ ժողովուրդը և ՀՀ իշխանությունը շարունակելու են միասին հետեողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը: Զարգացնելով ձեռք բերածը` հաջողելու ենք կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]