Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 135 քաղաքացու մոտ, որից 101-ն առողջացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 2170 թեստավորում: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, իսկ 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ: Եվս 3 դեպք գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ: Կա 103 մեկուսացված անձ։

Փաստացի բուժում է ստանում 34 պացիենտ: Նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ