Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գեղարքունիքում, կասեցումներ են եղել՝ Երևանում

Տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գեղարքունիքում, 
կասեցումներ են եղել՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները հուլիսի 4-ին շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: «Արմենպրես»-ին ՀՀ կառավարության լրատվական ծառաությունից տեղեկացրեցին, որ մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]