Երևանում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
17:31, 4 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 13։59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնը միացրել են և չեն կարողանում անջատել (փականը խափանվել է)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մարվել է ժամը 14։17-ին։ Այրվել է արտահոսած գազը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում