Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները

Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաբերը, ռեստորանները, վարսավիրանոցները և կինոթատրոններն Անգլիայում երեք ամսվա ընթացքում առաջին անգամ բացում են իրենց դռները՝ կորոնավիրուսի սահմանափակումների թուլացումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բիզնեսները, որոնք վերաբացվում են, պետք է պահեն սոցիալական հեռավորության խիստ պահանջը:

Քանի որ սահմանափակումները թեթևացվում են, վարչապետ Բորիս Ջոնսոնը մարդկանց հորդորել է պատասխանատու վարքագիծ դրսևորել, մինչդեռ կառավարության գիտական խորհրդականները ասել են, թե վերջին քայլը ռիսկային է:

Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մաթ Հանքոքն ասել է, որ մարդիկ իրավունք ունեն վայելել փաբերում, բայց նաև հավելել է, որ մարդիկ, որոնք անկարգություն կանեն, կխախտեն կանոնները, օրենքը, կարող են ճաղերի հետևում հայտնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]