Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները

Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները:  Անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության  է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար,  գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված  համապատասխան ցուցումներից  ու հանձնարարականներից  բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է  ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի  զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ