Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում նկատել են կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում 

Մոսկվայում նկատել են կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին: 

«Ռուսաստանի մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Սա 9.3% -ով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Չորս օր շարունակ նոր դեպքերի թիվը ցածր մակարդակում է՝ մոտ 600-ի սահմաններում»,-հայտնել են շտաբից:

Նշվում է նաև, որ նոր դեպքերի 45 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, 32.7 տոկոսը՝ 46-65 տարեկան, 10.4 տոկոսը՝ 66-79 տարեկան: Իսկ 5.4 տոկոսը 80-ից բարձր տարիքի անձինք են, 6.5 տոկոսը՝ երեխաներ: 

«Բոլոր պացիենտները, ինչպես նաև նրանց հետ սերտ շփվածներն արդեն բժշկական հսկողության տակ են»,-հայտնել են շտաբից: 

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]