Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում ուժեղ հեղեղումների հետևանքով ավելի քան 322 հազար մարդ կարող է տարհանվել

Ճապոնիայում ուժեղ հեղեղումների հետևանքով ավելի քան 322 հազար մարդ կարող է 
տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում hորդառատ անձրևների և դրանից բխող սողանքների սպառնալիքները ստիպել է տեղի իշխանություններին հայտարարել տարհանում կամ տալ երաշխավորություն 322 հազարից ավելի մարդու տարհանման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տարհանում նախատեսվում է իրականացնել Կագոսիմա և Կումամոտո շրջաններից: Հաղորդվում է այդ հատվածներում կամուրջների և տների քանդման մասին:

Հորդառատ տեղումների հետևանքով Կումամոտո շրջանում գետի ջրերը դուրս են եկել հունից և արդյունքում որոշ բնակավայրեր հայտնվել են ջրի տակ: Փրկարարները և զինվորականներն ուղղաթիռներով տարհանում են մարդկանց տների տանիքների վրայից: Նշվում է, որ որոշ հատվածներում ջուրը հասել է տների երկրորդ հարկ: Թեպետ, ժամեր անց անձրևները որոշ չափով մեղմվել են, սակայն սողանքների վտանգն առկա է:

Տեղումների հետևանքով հեռահաղորդակցման լարերը վնասվել են: Նշվում է, որ 13 մարդ չի կարողանում կապի դուրս գալ, երկու քաղաքացի էլ ծանր վիճակում է: Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]