Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջրերի որակի մոնիտորինգի նոր 
դիտացանց է առաջարկվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ մշակված Սեւանի ջրավազանային տարածքի կառավարման պլանին (ՋԿՊ) անդրադառնալիս (այժմ քննարկվում է) նկատել էինք, որ այն բնապահպանական նպատակին, որին  այս տարածքի մասով ուզում ենք հասնել, անհնար է մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի մոնիտորինգի ներկայիս վիճակով:

Շրջակա միջավայրի նախարարությունից, սակայն, վստահեցնում են՝  ջրերի որակի մոնիտորինգի բարելավման հարցը դրված է. առաջարկվում է նոր մոնիտորինգի դիտացանց: Օրինակը բերվում է մակերեւությաին ջրերի քիմիական մոնիտորինգի մասով: Այս դիտարկումը բարելավելու նպատակով առաջարկվում է մոնիտորինգի դիտացանցը համապատասխանեցնել ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ)  պահանջներին` հետագայում ստեղծել 5 վերահսկողության եւ 10 գործառնական դիտակետեր:

Ինչ վերաբերում է մակերեւութային ջրերի հիդրոմորֆոլոգիական մոնիտորինգին: Ըստ շրջակա միջավայրի նախարարության, նախորդ հիդրոմորֆոլոգիական գնահատումն իրականացվում էր մեկ դիտակետի համար, նոր մոնիտորինգը պետք է ընդգրկի ամբողջ գետային ցանցը: Սեւանի ամբողջ ջրավազանում 2019 թ. կատարված նմուշառման աշխատանքները հիդրոմորֆոլոգիական քարտեզագրման մեկնարկային կետն էին: Հաջորդ ՋԿՊ փուլի ընթացքում տվյալների բազան պետք է ընդլայնվի լրացուցիչ հետազոտությունների միջոցով: Հիդրոլոգիական մոնիտորինգի համակարգը կմնա նույնը, ինչ ներկայում է: Գետերում ջրի մակարդակը չափվելու է օրական 2 անգամ, ջրի ծախսը՝ տարեկան մոտ 30 անգամ 12 դիտակետերում, իսկ լճերում ջրի մակարդակը չափվելու է օրական  2 անգամ 5 դիտակետում»:

      Նյութն ամբողջությամբ  կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]