Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այսօր՝ հուլիսի 4-ին

Այսօր՝ հուլիսի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1930 թ. այս օրը ծնվել է Մհեր Մկրտչյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ մեծագույն դերասաններից մեկը (մահ.՝ 1993 թ.)։

*           1944 թ. այս օրը ստեղծվեց հայկական մշակութային «Արարատ» կազմակերպությունը։

*           1999 թ. այս օրվանից սկսած Հայաստանում նշվում է Հայաստանի ազգային գրադարանի օրը։

*           1925 թ. այս օրը ծնվել է Քեթի Բերբերյանը՝ ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) եւ երգահան (մահ.՝ 1983 թ.)։

*           1776 թ. այս օրը ընդունվում է ԱՄՆ անկախության հռչակագիրը։ Հուլիսի 4-ը դառնում է Միացյալ Նահանգների անկախության օր:

*           1876 թ. այս օրը Նյու Յորք է հասնում ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:

*           1865 թ. այս օրն առաջին անգամ տպագրվեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը։

*           1807 թ. այս օրը ծնվել է  Ջուզեպպե Գարիբալդին՝ իտալացի գեներալ եւ քաղաքական գործիչ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]