Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 20 մլրդ դրամից ավելի դրամաշնորհ  է ներգրավվել...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 20 մլրդ դրամից ավելի դրամաշնորհ  է 
ներգրավվել...

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության մոտ 13 տոկոսն ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված է հատուկ ռեժիմ: Պետությունն ընդունել է հատուկ կարգավորումներ վերջիններիս պահպանման եւ օգտագործման նպատակով: Մեր երկրի ինքնատիպ կենսաբազմազանությամբ հարուստ նման մեծ տարածքների հսկողությունը պահանջում է համապատասխան տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներ՝ հատկապես հաշվի առնելով մեզանում դեռ առկա բնության հանդեպ կատարվող օրինախախտումների բարձր տոկոսը: Բազմաթիվ  վարչական եւ քրեական գործերով անցնում են նաեւ ԲՀՊՏ-ների աշխատակիցները: Պետական բյուջեով հատկացված միջոցները, հատկապես հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակի պայմաններում, չնայած վերջին տարիներին արձանագրված աճին չեն վերացնում ոլորտում առկա ռիսկերը:  Պետության կողմից հատկացվող հիմնական միջոցներից բացի ոլորտի լիազոր գերատեսչությունը էական քայլեր է ձեռնարկում նաեւ դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Վերջին 1.5 տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունը միջազգային համագործակցության շրջանակներում կարողացել է հաստատել 23, 2 մլն եվրոյի, 16.2 մլն ԱՄՆ դոլարի եւ մոտ 11.2 մլն դրամի դրամաշնորհային միջոցներ, որոնց հիմնական մասն ուղղվելու են ԲՀՊՏ-ների պահպանությանը եւ կարողությունների մեծացմանը, իսկ մնացած մասը՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը: Այդ միջոցներով հաստատված 14 դրամաշնորհային ծրագրերն ընթացքի մեջ են եւ գումարային կազմում են մոտ 20.3 մլրդ ՀՀ դրամ»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ