Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք

Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 12:25-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ