Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանը լուսավորությամբ կշնորհավորի Բելառուսի ազգային տոնը

Երևանը լուսավորությամբ կշնորհավորի Բելառուսի ազգային տոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնական շենքերից մեկը երեկոյան կլուսավորվի Բելառուսի դրոշի գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ քայլը նվիրված է ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակին և Բելառուսի անկախության օրվան:

Այսօր լրանում է ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակը, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ զինվորները: Բրեստի ամրոցի պաշտպանների թվում ավելի քան 100 հայ կար: Ամրոցի պաշտպանության մասին հուշերում ոսկե տառերով է գրված արմատներով Կապան քաղաքից Սամվել Մաթևոսյանի անունը, որը 1945թ. մայիսին Ռեյխսթագի պատին թողել է կարճ գրություն. «Ես Բրեստից եմ. Սամվել Մաթևոսյան»:

Պատերազմի առաջին ամիսներին Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբը գլխավորել է գնդապետ Արմենակ Խամփերյանցը, որը, չնայած բարդ կացությանը, կարողացել է մարշալ Տիմոշենկոյի հետ միասին կազմակերպել վճռորոշ հակահարվածը:

Բելառուսի ազատագրման գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի զավակները, որոնցից 15-ը Բելառուսում գործած սխրանքների համար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:

Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը նույնպես զգալի դերակատարություն է ունեց Բելառուսի ազատագրման գործում: Այսօր նրա անունով Բելառուսով անվանակոչված են փողոցներ, իսկ Բելառուսի թանգարաններում պահվում են Բաղրամյանի անձնական իրերի մի մասը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]