Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

 Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Anadolu գործակալությունը:

«Աքարը եւ Գյուլերը Լիբիա են ժամանել այն գործունեությանը ծանոթանալու համար, որը կապված Է ավելի վաղ կնքված հուշագրերի հետ»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին ունեցած ելույթի ընթացքում հաստատել Է, որ պաշտպանության նախարարն այցով գտնվում Է Տրիպոլիում:

Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը վերահսկում Է Տրիպոլին ու երկրի արեւմուտքի տարածքները եւ աջակցություն Է ստանում Թուրքիայի կողմից, եւ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Լիբիայի ազգային բանակի միջեւ, որին քաղաքական աջակցություն Է ցուցաբերում Եգիպտոսը:

Արդեն ավելի քան մեկ տարի Հաֆթարիի բանակը փորձում Է հետ գրավել Լիբիայի մայրաքաղաքը: Հակամարտության երկու կողմերը հայտարարում են, որ հակառակորդները զենքի եւ կենդանի ուժի օգնություն են ստանում դրսից:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի ուժերը հաղորդել են Տրիպոլիի համար ճակատամարտում զգալի հաջողությունների մասին եւ հայտարարել հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին՝ հսկողություն հաստատելով Սիրտ քաղաքի եւ մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած այլ տարածքների վրա:

2019 թվականի նոյեմբերի վերջին Էրդողանը եւ Սարաջը հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եւ ծովային գոտիներին վերաբերող փոխըմբռնման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]