Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա 
վարչական շրջանում․

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 3-ին հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ:

Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

Հայտնաբերված թերությունների` մասնավորապես ուղևորների և վարորդների կողմից դիմակները ճիշտ չկրելու  դեպքերի վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այլ բնույթի թերությունների և անվտանգության որոշ կանոնների պահմանման վերաբերյալ  տեղում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Ընդգծենք, որ ՀՀ պարետի հունիսի 3-ի N110 որոշման համաձայն, ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է իրականացնել վերահսկողական և մշտադիտարկման խիստ աշխատանքներ՝ խոշորացույցի տակ պահելով հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]