1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում

ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշմանհամաձայն՝շարունակումէմշտադիտարկումիրականացնելառևտրիկենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]