Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զբոսավայրերի դիտարկումների արդյունքում գրանցվել է դրական միտում. ԲԸՏՄ

Զբոսավայրերի դիտարկումների արդյունքում գրանցվել է դրական միտում. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։

Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։Խնդրի կարգավորման նպատակով տեսուչների կողմից տրված ցուցումները կատարվել են տեղում։

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում պարբերաբար հիշեցնում են դիմակները ճիշտ կրելու կանոնների մասին և հորդորում տանը պատրաստված դիմակները փոխարինել իրենց կողմից տրամադրված եռաշերտ բժշկական դիմակներով։

Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]