1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքացիները նշել են, թե որ կուսակցությունների օգտին կքվեարկեին ԱԺ ընտրություններում

Քաղաքացիները նշել են, թե որ կուսակցությունների օգտին կքվեարկեին ԱԺ 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցները նշել են, թե որ կուսակցությունների կամ քաղաքական ուժերի օգտին կքվեարկեին, եթե Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին՝ եթե Հայաստանի ԱԺ ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, որ կուսակցության օգտին կքվեարկեին. Հարցվածների 55%-ը նշել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 6%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 4%-ը»,- նշեց Նավասարդյանը:

Այլ կուսակցությունների օգտին կքվեարկեր քաղաքացիների 2-ից ցածր տոկոսը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]