Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կսկսվի հուլիսին

Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կսկսվի հուլիսին

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կմեկնարկի 2020 թվականի հուլիսին:  

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, շինարարության ավարտը նախատեսված է 2022 թվականին: Նորակառույց ու արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը կունենա 4 600 քմ օգտագործելի մակերես, 55 մահճակալ: Կառույցը կլինի միահարկ: «Շինարարությունը նախատեսված էր սկսել հունիսին, սակայն փաստաթղթերի կարգավորման հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվեց հուլիս ամիս: Հիմա ամեն ինչ կարգավորված է, եւ շատ շուտով կսկսվի շինարարությունը: Նոր շենքը վեր է բարձրանալու Մարտունու բժշկական կենտրոնի նախկին ինֆեկցիոն բաժանմունքի տեղում: Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականին, սակայն հույս ունենք, որ այն կընթանա ավելի արագացված տեմպերով, և մենք ավելի սեղմ ժամկետներում կունենանք արդի չափորոշիչների համապատասխան հերթական բժշկական կենտրոնը մեր մարզում»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]