Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց  

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

 

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը:

Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ կառուցվում է շուրջ 5 200 մետր երկարությամբ լուսավորության ցանց: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1 300 տնտեսություն՝ 4 500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,- նշեցին քաղաքապետարանում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]