1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ակնա լճում ձկնաբուծարան լինելը կուսումնասիրի Բնապահպանության և ընդերքի ՏՄ-ն

Ակնա լճում ձկնաբուծարան լինելը կուսումնասիրի Բնապահպանության և ընդերքի ՏՄ-ն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություն կիրականացնի համացանցում տարածված լուրի վերաբերյալ, թե ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնա լճի տարածքում մի քաղաքացի ձնկաբուծարան ունի և լիճն էլ իրեն է պատկանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ Ակնա լիճը բնության հուշարձան է, որը գրանցված է ՇՄ նախարարության բնության հուշարձանների ցանկում, սակայն ամբողջությամբ քարտեզագրված չի։

«Լճի հարակից տարածքների 25 տոկոսը պատկանում է Կոտայքի մարզի համայնքներին, իսկ 75 տոկոսը՝ Գեղարքունիքի մարզի։ Հենց լիճը համարվում է հուշարձան, սակայն հարակից տարածքները համայնքային հողեր են, այնտեղ նաև արոտավայրեր կան։ Այն քաղաքացին, ով իր մեքենայով բարձրացել է այնտեղ և ասել, որ ձկնաբուծարաններ ունի Ակնա լճում, իրականում դրա իրավունքը չունի»,- նշեց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ՇՄ նախարարի տեղակալի միջնորդությամբ տեղեկանք է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ մարզային տեսուչները պետք է օպերատիվ ստուգումներ իրականացնեն և պարզեն, արդյոք նմանատիպ գործունեություն ծավալվում է, թե ոչ։ Դրանից հետո, ընթացակարգով պարզ կլինի՝ կդիմեն ոստիկանություն, թե այլ պետական մարմիններ։

Համացանցում տարածվել է մի տեղեկություն, որտեղ քաղաքացին ահազանգում է, թե Ակնա լճի մոտ մի մարդ է իրենց մոտեցել, ներկայացել է որպես Քյավառցի Սասուն և ասել է, որ այդ լիճն իրենն է ու ինքն այնտեղ ձնկաբուծարան ունի։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]