Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. հարցում

Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանություններին վստահում է հարցվածների 63,2%-ը, արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 87,6%-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին. արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է հարցվածների 3,6%-ը, ավելի շուտ վստահում է 21,7%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 4,5%-ը, ավելի շուտ վստահում է 19,3%-ը, իշխանություններին լիովին  վստահում է  22%-ը, ավելի շուտ վստահում է՝ 41,2%-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին 57,1%-ը լիովին վստահում է, 30,5-ը՝ ավելի շուտ վստահում է»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ