Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է վարչապետ Գեորգի Գախարիան:

Մայիսի սկզբին Գախարիան հայտարարել Էր, որ հունիսի 15-ից Վրաստանը կբացվի ներքին զբոսաշրջության ծառայության տրամադրման համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին: «Մենք առայժմ չենք կարող հապճեպ քայլեր անել ցամաքային սահմանները բացելու կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիների կողմից ցամաքային սահմանները հատելը, ինչպես նաեւ այն ամենը, ինչը կապված Է բեռների փոխադրման հետ, իրականացվում Է բացարձակապես անարգել»,-հայտարարել Է վարչապետը:

Նրա խոսքով՝ վրացական կողմը մեծ հարմարավետություն Է ստեղծում միջազգային ընկերությունների եւ փոխադրողների համար: Միեւնույն ժամանակ իշխանությունները վերահսկում են յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենա եւ ստուգում վարորդների առողջական վիճակը:

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջին դադարեցրել Էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին՝ փակել ցամաքային սահմանները: Վրաստանը սահմանակցում Է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին: Ավելի վաղ ՌԴ-ի հետ կապերի գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս Է հայտնել, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի մոտ ժամանակներս:

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 30-ին համաձայնեցրել Է հանձնարարականը Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, ընդունելով այն երկրների ցուցակը, որոնց համար սահմանները կարող են բացվել հուլիսի 1-ից: Դրա մեջ մտել Է, այդ թվում՝ Վրաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]