Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Հնդկաստանում ութ ոստիկան Է զոհվել հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ

Հնդկաստանում ութ ոստիկան Է զոհվել հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում առնվազն ութ ոստիկան Է զոհվել եւ 12-ը վիրավորվել հուլիսի 3-ին հանցագործների հրոսակախմբի հետ ծայր առած կատաղի փոխհրաձության ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է The Times of India թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ քրեական հանցագործների դեմ իրավահ մարմինների աշխատակիցների մարտը տեղի Է ունեցել Քանփուրի օկրուգի գյուղերից մեկում: Հանցագործները կրակ են բացել կարգի 40 պահապանների վրա, որռնք ժամանել Էին հրոսակախմբի պարագլխին կալանավորելու համար, որի դեմ 60 գործ Է հարուցված:

Ինչպես հաղորդել Է News18 հեռուստաալիքը, հրոսակախմբի պարագլուխը, հավանաբար, նախազգուշացված Է եղել պատրաստվող կալանքի մասին, եւ հանցագործները բետոնե բլոկներով փակել են գյուղի ճանապարհը: Սակայն իրավապահները մաքրել են ճանապարհը, ինչից հետմո հայտնվել են կրակոցների տարափի տակ, որը գանգստերներն արձակել են հարեւան շանքերի տանիքներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ